ՀՀ քաղաքացուն ՌԴ-ում կդատեն մաքսանենգության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության դատախազությունը հաստատել է Հայաստանի քաղաքացի Տիգրան Մխիթարյանի դեմ մեղադրական եզրակացությունը: Ինչպես տեղեկացնում է “Ռեգնում” գործակալությունը, գործ է հարուցվել ռազմական տեխնիկայի մաքսանենգության հատկանիշներով:
Մխիթարյանը փորձել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխել “ՄԻԳ-27” ռազմական ինքնաթիռի պահեստամասեր` “Վերին Լարսի” անցակետով: Այստեղ էլ Հյուսիսային Օսիայի սահմանապահները հայտնաբերել են ռազմական ուղեբեռը:
tert.am




Լրահոս