Բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում` Ռեջեփ Թայիփ Էրդողանին գաղտնալսելու գործով լայնամասշտաբ օպերացիայի շրջանակներում Թուրքիայում այսօր ձերբակալվել է 40 մարդ. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Գլխավոր դատախազությունը 54 մարդու ձերբակալության հրաման է տվել: Օպերացիան մեկնարկել է վաղ առավոտյան Անկարայում: Ոստիկանական ստուգայցերն անցկացվել են ևս 19 քաղաքում, նաև` Դիարբեքիր քաղաքում, որի բնակչության մեծ մասը քրդեր են:
Իշխանությունները մեղադրում են ոստիկանության տասնյակ նախկին աշխատակիցների գաղտնալսումների մեջ, որոնց հետևում, իբրև թե, կանգնած է ԱՄՆ-ում ապրող Էրդողանի գլխավոր քաղաքական ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենը: Ըստ Թուրքիայի նախագահի՝ վերջինս նաև կազմակերպել է կոռուպցիոն սկանդալը, որն անցած տարի ցնցեց ողջ Թուրքիան: