Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի համար «Բըրդմեն» ֆիլմը նկարահանելու մտահղացումը փորձնական է եղել: Ռեժիսորն ինքը չի իմացել` ինչ կստացվի, և բոլորին պարզապես առաջարկել է մասնակցել նկարահանումներին: Եվ հենց ֆիլմի նկարահանման յուրօրինակությունն է գրավել նախագծի մասնակիցների մեծ մասին:
Մայքլ Քիթոնը համաձայնվել է նկարահանվել ֆիլմում «մոտ 11 վայրկյան անց»:
«Ինձ դուր է գալիս օրիգինալությունն ու անսովորությունը,- ասում է նա: -Ինձ գրավում են նման դժվարությունները»: Ռեժիսորի կողմից իր թիմի առջև դրված գլխավոր խնդիրը՝ մեկ տեսախցիկով ու մեկ դուբլով նկարահանելն ազդել է դեկորացիաների դիզայնի վրա ու ստիպել բեմադրող նկարիչ Քեվին Թոմփսոնին ու օպերատոր Էմանուել Լյուբեկիին աշխատել շատ խիտ գրաֆիկով:
Ողջ ֆիլմը ծավալվում է մեկ թատրոնի շենքում: Ֆիլմի նկարահանման վայր է ընտրվել Սենթ Ջեյմսի պատմական թատրոնը, որը տեղակայված է West 44th Street-ի վրա:
Թատրոնի բեմն ու դրա գխավոր մուտքն իրական են, իսկ մնացած տարածքները դեկորացիա են, որոնք հատուկ կառուցվել են Քվինսի Kaufman Astoria Studios կինոստուդիայի տաղավարում:
Armlur.am-ն առաջարկում է դիտել ֆիլմը հետևյալ հղմամբ` «Տարվա օսկարակիր ֆիլմը՝ «Բըրդմեն / Бёрдмэн»:
Ստորև կարող եք դիտել նաև ֆիլմի թրեյլերը.