ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Սուդանի ավիավթարում Հայաստանի քաղաքացու մահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հաստատել է Սուդանում օգոստոսի 19-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով Հայաստանի քաղաքացու մահը:  “Սուդանում զոհված Հայաստանի քաղաքացին 1970 թ. փետրվարի 26-ին ծնված Արմեն Վիրաբյանն է”,- RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 
Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի Տալոդի քաղաքի մոտակայքում (Հարավային Կորդոֆան նահանգ) վայրէջք կատարելիս: 
“Ան-26” ինքնաթիռը պատկանել է Սուդանի “Ալֆա-1” մասնավոր ընկերությանը: 
Սուդանում Ռուսաստանի դեսպանության տեղեկություններով` զոհվածների թվում ՌԴ-ի, Հայաստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ են: 
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով` աղետի հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում` Սուդանի Հանրապետության կրոնի հարցերով նախարար Գ. Ալ-Սադիկը, երիտասարդության և սպորտի պետնախարար Մ. Տուտուն, տուրիզմի նախարար Ի. Դաֆալլան, մի շարք քաղաքական ու ռազմական գործիչներ:




Լրահոս