
Օգոստոսի 20-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել 38-ամյա Գարուշ Մ.-ին, որը օգոստոսի 18-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Վլադիմիր Մ.-ին, որը օգոստոսի 20-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքով: