
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պատասխան հանդիպմանը:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեկ երկու ակումբների միջև կայացած առաջին խաղի 37-րդ րոպեին և փոխարինվել: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել. պարզվել է, որ նա բաց կթողնի մոտ 1 ամիս: