
Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել են, որ տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ: