Կանադացին 8 մետր երկարությամբ թունել է փորել` թաղված մեքենային հասնելու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի Սամմերդայս քաղաքի բնակիչներից մեկը ստիպված է եղել ձյան ծածկույթի տակ 8 մետր երկարությամբ թունել փորել: Նա դա արել է, որպեսզի իր տանից հասնի կայանատեղի:

Ձյան առատ տեղումներից հետո ավանում հսկայական ձնակույտեր են գոյացել: Տղամարդը վախեցել է, որ եթե նորից ձյուն տեղա, անգամ մեքենան գտնելը խնդրaհարույց կլինի: Բացի այդ` մեքենայի սրահում թանկարժեք իրեր կային մնացած:

Թունելը փորելու համար 6 ժամ է պահանջվել:




Լրահոս