ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 25-ին, կազմել է 478.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.16 դրամ (աճել է 3.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 742.73 դրամ (աճել է 3.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.68 դրամ (աճել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.18 դրամ, ոսկին՝ 18,354.01 դրամ, պլատինը՝ 17,853.8 դրամ:
Փետրվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ։