Որևէ մեկդ թող ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց ստեղծվող Հակակոռուպցիոն խորհուրդի մասին և իր խոսքն ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հետաքրքրվելով, թե ինչպես են ղեկավարելու այդ խորհուրդը:

«Մենք որևէ կաշկանդվածություն չունենք, որևէ անձի, գործարարի նկատմամբ պարտավորություն չունենք»,-պատասխանեց վարչապետը:

«Կուզենայի, որ մի քիչ օգտվեիք համաշխարհային փորձից և այնպիսի հանձնաժողով ստեղծեիք, որն անկաշկանդ կլիներ, ինպես Դուք եք ասում, խոսքս Ձեր անձին չի վերաբերում»,-նշեց Ռուբիկ Հակոբյանը` խորհուրդ տալով Հովիկ Աբրահամյանին, որ վերջինս չղեկավարի այդ խորհուրդը, և բարձրագույն իշխանությունից որևէ մեկը չլինի այդ հանձնաժողովում:

«Մենք ասում ենք՝ բոլորս միասին խնդրին լուծում տանք, քննարկումների արդյունքում է այս որոշումը կայացվել: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին խնդիր լուծենք, ժողովրդի առջև անարդարությունները միասին լուծենք…Ապրիլ ամսին լրանում է մեկ տարին, որ ես վարչապետ եմ, որևէ մեկդ թող հնչեցնի՝ ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին կամ ԱԺ նախագահ եղած տարիներին, կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսակցություններ են տարածում»,-ասաց վարչապետը:




Լրահոս