
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին՝ ժամը 13.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի “Դելմառ” ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ:
ԱԻՆ-ին կայքը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: