
Օգոստոսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի 10-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: