Այսօր Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի առաջնորդ Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է:

Հյուգոն ծնվել է 1802թ. փետրվարի 26-ին:

Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թ.), Մադրիդում (1811 թ.), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ։ Ճանապարհորդությունները խորը տպավորություններ են թողել գրողի հոգում, որոնք էլ արտահայտվեցին իր ստեղծագործություններում։

Հյուգոյի առաջին ստեղծագործությունները իրեն հաջողություն և հայտնություն բերեցին իր կյանքի առաջին տարիներին։ Իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Գովքեր և զանազան բանաստեղծություններ» (Odes et poésies diverses), տպագրվել է 1822-ին, երբ Հյուգոն 20 տարեկան էր։ Լյուդովիկոս XVIII թագավորը գրողին տարեկան գումար էր տրամադրում։ 1826 թ.-ին լույս տեսավ «Գովքեր և բալլադներ» ժողովածուն։

Վիկտոր Հյուգոյի առաջին հասուն ստեղծագործությունը «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը» ( Le Dernier Jour d’un condamné) երկն է, որը գրվել է 1829 թ.։ Այս ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Չարլզ Դիքենսի և Դոստոևսկու վրա։ «Կլոդ Գյո» (Claude Gueux)-ն կարճ, իրական հենք ունեցող վավերագրական պատմություն է մարդասպանի մասին, ով Ֆրանսիայում մահապատժի է ենթարկվել։ Այն լույս է տեսել 1834թ.։

Սակայն Հյուգոյի առաջին լիարժեք վեպը համարվում է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris), որը տպագրվել է 1831 թ. և միանգամից թարգամանվել է մի շարք լեզուներով։




Լրահոս