Դատախազության համակարգում երկիշխանություն է ձևավորվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության համակարգում յուրօրինակ երկիշխանություն է ձեւավորվել. եթե համակարգի մի հսկա հատված նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից եւ ուղիղ իրեն է ենթարկվում, ապա մի որոշ հատված էլ նրա տեղակալ, Երեւանի նախկին դատախազ Հրաչ Բադալյանի կադրերն են եւ վերջինիս են ենթարկվում: Մասնավորապես, դատախազի տեղակալն է նշանակել Էրեբունու, Մալաթիայի, Շենգավիթի դատախազներին. նրանք իր նախկին կադրերն են, անգամ մարզային դատախազներ կան, որոնք մտերիմ են եւ ենթարկվում են Բադալյանին: Այս երկիշխանությունն ավելի է ընդգծվում՝ պայմանավորված գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի հովանավորներով: Ինչպես հայտնի է, Գեւորգ Կոստանյանը նախագահականի թեկնածուն է եւ աճել է այնտեղ աշխատելու տարիներին, երբ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականն էր, իսկ Հրաչ Բադալյանի հովանավորը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս