«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում սպանված 33-ամյա Արման Մանուկյանի գործով անցնող երեխայի ծնողները պատրաստվում են դիմում-բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ գործով կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմել էին, որ Սարգիսին կալանավորել են Վարդենիս քաղաքի մի երեխայի խոսքի հիման վրա. «Այդ երեխան ընդամենը ոստիկաններին ասել էր, որ կռիվ է եղել, եւ կռվի ժամանակ տեսել է ընդամենը «Մերսեդես» մեքենա»:
Ըստ հարազատների՝ այս հանգամանքն էլ, ինչպես նաեւ սպանված Արման Մանուկյանի հարազատների խոսքն էլ հաշվի առնելով՝ Սարգիս Գալստյանին կալանավորել են. «Բայց որեւէ ապացույց չկա, որ Սարգիսը կապ ունի այս դեպքի հետ, կամ, առհասարակ, սպանություն կատարողը եղել է Սարգիսի մեքենայով»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: