Armlur.am-ը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ջուրը գալիս է ժամանակ առ ժամանակ, այդ պատճառով ՔԿՀ-ն ցիստեռնով ջուր է բերել, մինչև որ խնդիրը լուծվի: Իսկ ջրի բացակայության խնդիրը ջրմուղը խոստացել է լուծել:
Տեղեկացնենք, որ երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ մի քանի օր շարունակ նշված ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակ է տիրել: Պատճառը ջրի իսպառ բացակայությունն է, որով էլ պայմանավորված՝ դատապարտյալները գտնվում են հակասանիտարական վիճակում, անգամ կալանավայրի հարևանությամբ բնակվողներն են ահազանգում, որ ջրի խնդիրն անտանելի վիճակ է ստեղծել նրանց մոտ և շատ դեպքերում էլ տարածքում «բուրում է» գարշահոտությունը: