Դոլարի անկումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2.8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01-ով և կազմել 410.96 դրամ: Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 411-412.5 դրամով, գնում՝ 407-410 դրամով: Եվրոն և ռուսական ռուբլին թանկացել են համապատասխանաբար՝ 3.15 դրամով ու 0.08 դրամով, և արժեն համապատասխանաբար՝ 510.0 դրամ ու 12.91 դրամ, իսկ վրացական լարին էժանացել է 0.31 դրամով և արժե 249.82 դրամ:




Լրահոս