Մեկ մարդ զոհվել է, մյուսը՝ լուրջ վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան դարպասների մոտ գրանցված պայթյունի արդյունքում:
Ինչպես հայտարարել է Աֆղանստանի ՆԳ փոխնախարար Մոհամմադ Այուբ Սալանգին, հարձակման օբյեկտ է դարձել Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան, որը կայանված է եղել Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Պայթյունի հետևանքով վարորդը մահացել է, ևս մեկ մարդ վիրավորվել է. հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարության փոխարտգործնախարարը:
Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը. թալիբները զանգվածային լրատվամիջոցների միջոցով տարածած տեքստային հաղորդագրության մեջ հայտարարել են, որ հարձակման թիրախ է եղել «օտարերկրյա տրանսպորտային շարասյունը»: