Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մոնակո»-ի հետ խաղից հետո, որի ժամանակ պարտվել էին 1:3 հաշվով, նշել է, որ իրենք վերահսկում էին խաղը, իսկ այժմ քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը կտրուկ բարդացել է:
«Ընդմիջմանը հասկանում էինք, որ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն: Ինքներս ենք մեղավոր, 1:2 հաշվի ժամանակ ստեղծեցինք բազմաթիվ ազատ տարածություններ: Վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն մրցակիցը գրավեց դարպասն առաջին հարվածով: Այժմ մեր առջև բարդ խնդիր է դրված, սակայն կփորձենք լուժել այն: Եթե չես ցուցադրում լավագույն խաղդ, ապա մրցակիցը պատժում է»,- նշել է Վենգերը: