Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել 2000 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումներից մեկում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ այս որոշումը բխում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից:

«Նպատակ ունի կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը, դրանց իրացումը հանրապետությունում թույլատրելու համար»,-նշեց նա:

Մուրադյանի խոսքով՝ այդ դեղերը պետք է համապատասխանեն ՀՀ ԱՆ-ից տրվող հավաստագրերին, ինչից հետո միայն դրանք կդրոշմավորվեն ու կիրացվեն ՀՀ-ում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև` երրորդ երկրներից դեղերի ներկրման հետ կապված լուրջ անելիքներ կան:

«Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա: Եվ ես հանձնարարել եմ Առողջապահության նախարարին ու բոլոր պատկան մարմիններին միասնական որոշում կայացնել, քննարկել ու տալ լուծում այս հարցին: Սա մեզ համար պետք է լինի գերակա խնդիր, ու որքան հնարավոր է` շուտ պետք է սրան լուծում տալ, որովհետև հասարակության մոտ իսկապես կա մտահոգություն»,-շեշտեց վարչապետը:




Լրահոս