
Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով էլ հանդիսանում է խորհրդի նախագահի տեղակալը: