
Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցելու նպատակով Բրազիլիայի կառավարությունը կնվիրաբերի 100 հազար ԱՄՆ դոլար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը՝ UNICEF-ին: Նվիրատվության սիմվոլիկ արարողությունը տեղի կունենա UNICEF-ի երեւանյան ներկայացուցչության գրասենյակում օգոստոսի 24-ին, ժամը 11-ին:
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան հայտարարությամբ նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում UNICEF-ի կողմից նախաձեռնվող ծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց ու մայրերին երկարաժամկետ մարդասիրական և զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է քաղացիական հասարակության հետ համատեղ: