
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Դրանում մասնավորապես ասված է.
“Վեհափառ Տեր,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզև ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդև Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում”: