Եթե մինչեւ վերջերս hայկական Սիցիլիայի համարում ուներ Գյումրին, ապա հիմա այդ պատվավոր տիտղոսի համար լուրջ մարտահրավեր է նետել Մասիս քաղաքը: Բանն այն է, որ այստեղ ավանդույթ է ձեւավորվել. ընտրություններից առաջ «տեղական նշանակության մարտեր» են ընթանում ՀՀԿ եւ ԲՀԿ անդամների միջեւ: Այդպես էր ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում, քանի որ մեծամասնական ընտրակարգով իրար դեմ էին պայքարում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Նույն վիճակն է նաեւ հիմա՝ ՏԻՄ ընտրություններից առաջ: Օգոստոսի 13-ին Մասիսում ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել հերթական, բնականաբար զինված բախումը: Տուժածներ չկան. մասնակիցները բավարարվել են կա՛մ օդ, կա՛մ դարպասների ու տան պատերի ուղղությամբ կրակոցներ արձակելով: Սակայն կան բերման ենթարկվածներ. մի կողմից քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանի որդին է՝ 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը, մյուս կողմից՝ ՀՀԿ-ին հարող, մարզի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը:
ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ