Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննան վայր է ընկել աստիճաններից Brit Awards-ի միջոցառմանը ելույթ ունենալու ժամանակ: Ինչպես վկայում է ելույթի ժամանակ արված տեսանյութը, երգչուհին կանգնած է եղել աստիճանների վրա, նրա հագին եղել է երկար թիկնոց, որից, ինչպես երևում է, պետք է քաշեր պարողը, որպեսզի այն տպավորիչ կերպով հաներ երգչուհուց: Սակայն դա նրան չի հաջողվել, և թիկնոցի հետ միասին պարողը վայր է քաշել նաև երգչուհուն, ով ընկել է բեմի վրա:
Ինչպես հայտնում է BBC-ն, ընկնելուց հետո երգչուհին մի քանի վայրկյան դադարել է երգել, սակայն շարունակել է իր ելույթը:
Երգչուհին հայտարարել է, որ նա իրեն լավ է զգում և որ ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: