ԱԺ նախագահը Բագրատյանին հորդորեց խորությամբ չլսել ամեն ինչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում «Շահութահարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով հիմնական զեկուցող Վարդան Այվազյանի մտքերին, նշեց.

«Առաջին հայացքից` Դուք ստանդարտ, սիրուն, ազդեցիկ ելույթ եք ունենում, բայց երբ սկսում ենք հետևել Ձեր մտքի թելին, դա իրար հետ անկապակցված մտքեր են: Եթե ուզում եք խրախուսել, այդ երկու տոկոսը տվե´ք բոլորին կամ սահմանե´ք ավելի ցածր շեմ: Այ մարդ, տնտեսագիտություն կա, բան կա, ի՞նչ անեմ, ես կապ չունե՞մ դրա հետ, արա: Դուք ձերն եք ասում, մենք մերը, այդպես չի՞»,- վրդովվեց Բագրատյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ Բագրատյանին հորդորեց այսուհետև խորությամբ չլսել ամեն ինչ:




Լրահոս