
Չորեքշաբթի օրն առավոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են 3 միջինասիացու, ովքեր մեղադրվում են հանցավոր դավադրության մեջ՝ ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու նպատակով:
Ղազախստանի քաղաքացի հանդիսացող ու ԱՄՆ-ում կեցության իրավունք ունեցող 19-ամյա Ախրոր Սաիդախմետովը ձերբակալվել է ԱՄՆ-ի դաշնային հետախուզության գործակալության կողմից Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանում:
Ձերբակալվել են նաև 24-ամյա ուզբեկներ Աբդուրսասուլ Հասանովիչ Ջուրաբոևն ու 30-ամյա Աբրոր Հաբիբովը: