ՄՈՒՆՑՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Մունցք գյուղում կայանալիք ՏԻՄ ընտրություններին գյուղապետի պաշտոնի համար պայքարն ընթանալու է ամուսինների միջեւ. այստեղ առաջադրվել են գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն ու նրա կինը՝ Հայկանդուխտ Կիրակոսյանը: Ի դեպ, համայնքապետի կինը դպրոցի ուսուցչուհի է, գյուղի ավագանու անդամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ. Նավասարդյանն ասաց, թե ոչ մի տարօրինակ բան չի տեսնում այս ամենի մեջ, ավելին, հարկ եղած դեպքում  պատրաստ է իր տեղը զիջել կնոջը: «Պայքարը պայքար է, ում ժողովուրդը կընտրի, նա էլ կանցնի»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ իրենց տանն այս ամենի պատճառով ոչ մի լարվածություն չկա: Իսկ գյուղապետի մրցակիցը՝ Հայկանդուխտը, վստահ է, որ իր ամուսինը շատ ավելի մեծ շանսեր ունի. «Դե ինքը գործող նախագահն է, իրեն ավելի լավ գիտեն: Ում ժողովուրդը կընտրի, թող նա էլ լինի»:




Լրահոս