
Armlur.am-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկանում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել:
Մասնավորապես՝ փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ. Վ.-ն կարճատև տեսակցությունից հետո անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության: Քրեակատարողական ծառայողի աչալրջության շնորհիվ կալանավորի ձախ կոշիկի միջատակից հայտնաբերվել և առգրավվել է մետաղ կտրելու համար նախատեսված սղոց: Կատարվում է հետաքննություն: