«ՀՀ հեռացումը ՌԴ-ից ճակատագրական կլիներ. և՛Ուկրաինան, և՛ Վրաստանը քարտեզի վրա շուտով այլևս չեն լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Յանա Ամելիանան, խոսելով Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Անդրկովկասում ծավալվող իրադարձությունների մասին, կարծիք է հայտնել, որ Հայաստանը, բացի Ռուսաստանի աշխարհաքաղաքական դաշտում մնալուց, այլընտրանք չունի:

«Այլ ուղղությամբ հեռանալու ցանկացած փորձ, իսկ իրականում` բացի արևմտամետ ուղղությունից այլընտրանք չկա, անխուսափելիորեն կհանգեցնի հայկական պետության լիկվիդացման: Չպետք է լինի ոչ մի խաբկանք: Աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու դեպքում` պարտադիր կլինի Ղարաբաղը հետ վերադարձնելը: Եվ ամենագլխավորը, անգամ նման ճակատագրական զիջումները չեն հանգեցնի Եվրոպային այդ երկրի անդամակցումը, քանի որ այնտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում: Այդ ամենը միայն կբերի հայ հասարակության արագ քայքայման, որին էլ կհաջորդի ինքնալիկվիդացումը:

Սրա վառ օրինակն է մեր աչքի առջև քայքայվող հարևան Վրաստանը:

Արագ կերպով կորցնելով ազգային ինքնատիպությունը` վրացիները չեն մոտեցել արևմտյան կենսամակարդակին: Հենց այդ նույն խեղկատակությունն է ծավալվում նաև Ուկրաինայում, միայն թե` շատ ավելի արյունալի: Արդյունքը մեկն է՝ և՛Ուկրաինան, և՛ Վրաստանը աշխարհի քարտեզին շուտով այլևս չեն լինի:




Լրահոս