
Գյումրիի բնակիչ, 1977 թ. ծնված Հովհաննես Ու.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ տան բակում գտնվող օժանդակ կառույցից գողացել են բենզասղոց և մետաղահատիչ` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Էլբակ Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: