Մարտին կարող է ԱԺ արտահերթ նիստ գումարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի բուռն քննարկումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկությունը հետաձգվում է։

«Այնպես ստացվեց, որ քվեարկությունը կհետաձգվի մի ավելի պատեհ ժամանակի համար: Պետք է հորդորեմ պարոն Այվազյանին՝ եկող շաբաթվա մեջ մի քանի քննարկումներ կազմակերպվեն նորից: Թող մասնակից դառնան բոլոր շահագրգիռ կողմերը, հատկապես` պարոն Բագրատյանը, տիկին Բիշարյանը և մնացածը, ովքեր որ կցանկանան»,-ասաց նա։

Այնուհետև ԱԺ նախագահը բացատրեց, թե ինչու է քվեարկությունը հետաձգվում. «Որովհետև տարբեր բևեռացումներ են հայտնվել, նստե´ք քննարկեք։ Էս օրենքը վատ օրենք չէ, համաձայնություններ եթե կլինեն, հնարավոր է առաջիկայում՝ մարտին արտահերթ անենք, և մյուս շաբաթվա մեջ, կարծում եմ, համաձայնությունների կգաք»:




Լրահոս