Եթե Ձեզ վճարովի հայտարարություն տանք, դուք կպաշտպանե՞ք, որ այն Հանրայինով գնա. ՀԱԿ պատգամավորը` Գագիկ Բունիաթյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2013 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Այնուհետև պատգամավորները հնարավորություն ունեցան հարցերով դիմել հիմնական զեկուցողին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյան նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հասարակությանը համակողմանի և անաչառ տեղեկություն տրամադրել, որը, սակայն, չի անում:

«Պարո՛ն Բունիաթյան, Դուք կարո՞ղ եք մի դեպք հիշել, որ ՀԱԿ-ից որևէ պատգամավորի մասին Հանրայինը տեղեկություն է տրամադրել: ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն ամսի 1-ին հանրահավաք են նախատեսել: Եթե Ձեզ վճարովի հայտարարություն տանք, Դուք կպաշտպանե՞ք, որ այն եթերով գնա, կարո՞ղ եք ապահովել օրենքի գոյությունը»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Բունիաթյանը պատասխանեց. «Երկու-երեք տարի ես ղեկավարել եմ Հանրայինը, այդ տարիներին, պարո´ն Մանուկյան, Դուք լավ ներկայացված եղել եք Հանրայինում: Ես դա կարող եմ վստահ ասել: Իսկ հանրահավաքի մասով` եթե օրենքով հստակ է, մենք կաջակցենք, որ այն տարածվի: Խնդիր չեմ տեսնում»:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս