Էս չհասկացանք, միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» «կանալ» չունե՞ն. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում  շարունակվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև 2008 թվականը Հայաստանն ուներ 21 անալոգային հաճախականություն, դրանք դարձան 7-ը:

«Ինչո՞ւ են Հայաստանի շահերը ոտնահարվել, և այդքան հաճախականություն է զիջվել: Նաև էդ 7-ից 3-ը թվայնացրել եք, ի՞նչն է խանգարում, որ 4-րդն էլ թվայնացնենք, որը կբացի ևս 6 հաճախականություն: Այսինքն՝ մրցութային սահմանափակումների խնդիր չի լինի: Օրինակի համար՝ Հանրապետական կուսակցության հետ ասոցացվում է մոտ 15 «կանալ», ԲՀԿ-ն ունի մեկ «կանալ», Դաշնակցությունն ունի մեկ «կանալ», ՕԵԿ-ն ունի մեկ «կանալ»: Էս չհասկացանք, միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությո՞ւնն» է, որ այս պատկերից դուրս է մնացել: Մենք էլ ենք ուզում մեր ասելիքը, բացի հանրահավաքից, տեղեկացնենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ նույնիսկ հանրահավաքի իրազեկման համար չունեն հեռուստատեսություն, որը կտեղեկացներ:

Իսկ Բունիաթյանն էլ պատասխանեց, որ ոչ մի կուսակցություն հեռուստաալիք չունի:




Լրահոս