ՆԱԵՎ ՀԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացի գինը կրկին թանկացել է: Ընդ որում սա առաջին հայացքից նկատելի չէ. ոչ բոլորն են միանգամից բարձրացրել գինը: Ավելի խորամանկները դա արել են հացի քաշի հաշվին. այսինքն՝ թեեւ շարունակում ենք վճարել նույն գինը, բայց արդեն ավելի թեթեւ հացի դիմաց: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, խոսելով այս մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հացի քաշի եւ որակի հետ կապված ստուգումներ արտադրամասերում չեն կատարվել: Դրա փոխարեն կազմակերպվել է հանդիպում իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց հանձնարարվել է հացի թերկշռման դեպքում ապրանքը չընդունել, այնուհետեւ ահազանգել մեր տեսչություն, որից հետո մենք տվյալ տնտեսվարողի արտադրամասում կիրականացնենք  ստուգումներ»:




Լրահոս