Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

97-ամյա Քըրք Քըրքորյանը հովանավորելու է Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող գաղտնի գեղարվեստական ֆիլմը. հայտնում է showbiz411.com-ը:

Հրատարակչությունը գրում է, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ հանդիսացող ներկայիս Թուրքիայի տարածքում սպանվել է 1.5 միլիոն հայ:

Քըրքորյանը հուսով է ստեղծել Հոլոքոստի հիշտակին նվիրված «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը։

Նշվում է, որ Օսկարի հավակնորդ մի ռեժիսոր ու սցենարիստ պայմանագիր են կնքել ֆիլմը նկարահանելու համար, սակայն նրանք խնդրել են իրենց անունները դեռևս գաղտնի պահել:

Հրատարակչության սյունակագիր Ռոջեր Ֆրիդմանը, խոստանալով ավելի ուշ հավելյալ տեղեկություն տրամադրել դեռևս անանուն ֆիմի մասին, ավելացրել է, որ դրա նկարահանումները կսկվեն այս ամռանը Եվրոպայում: Նշվում է, որ ֆիլմի բյուջեն հսկայական է լինելու: Այս ֆիլմը կարող է դառնալ երկար տարիներ անտեսված մնացած իրադարձությունների վերաբերյալ պատմական մասշտաբների հասնող ֆիլմ:

Որպես հետգրություն` սյունակագիրը նշում է, որ Վիլյամ Սարոյանից հետո ԱՄՆ-ում մնացած ամենահայտնի հայերը՝ Քարդաշյանները ոչ մի դեպքում չեն նկարահանվի ֆիլմում:




Լրահոս