
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարող է մարզչական կարիերա սկսել: Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ նա կարող է գլխավորել «Օլդհեմ Ատլետիկ»-ը:
«Օլդհեմ Ատլետիկ»-ը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի առաջին լիգայում (երրորդ դիվիզիոն):
Սքոուլզն ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Յունայթեդ»-ում: Նա ակումբի կազմում 11 անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, 2 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն ու մի շարք այլ տիտղոսներ: