
Հայտնի բևեռախույզ, Արկտիկայում և Անտարկտիկայում ՌԴ նախագահի՝ միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ ծաղիկներ են դրել Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին:
«Մենք, Դմիտրի Կիսելյովի հետ լինելով Հայաստանում, չէինք կարող չլինել Գյումրիում ու չարտահայտել մեր վիշտն ու համերաշխությունը: Սարսափելի ողբերգություն է: Սա կատարած ավազակին ներում չպետք է լինի»,- ասել է Չիլինգարովը:
Նրա խոսքերով՝ կատարված ողբերգությունից անհրաժեշտ է ենթադրություններ կատարել, որպեսզի այդպիսի դեպք այլևս երբեք չկրկնվի:
Իսկ Կիսելյովն իր հերթին նշել է, որ Գյումրիում կատարված ողբերգությունը նրան հանգիստ չի տալիս: