Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն անդրադարձել է Պրիմերայի ընթացիկ առաջնությանը:
«Իսպանիայի առաջնությունում չկա ընդգծված ֆավորիտ: «Ատլետիկո»-ն, «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն ունեն հավասար հնարավորություններ: Առաջնությունը լավ սկսեց «Բարսելոնա»-ն, իսկ հիմա «Ռեալ»-ն է հաջող խաղում: Սակայն կարող են փոփոխություններ լինել»,- նշել է Դել Բոսկեն: