
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կիևի քաղաքապետարանի դիմաց. գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Կիևն ազատ է: Քաղաքապե´տ, հեռացի´ր»: Այս բառերը վանկարկելով` բողոքի ակցիայի մասնակիցներն օդում սպիտակ թաշկինակներ են թափահարել:
ՌՒԱ «Նովոստիի» թղթակցի հաշվարկներով` բողոքի ցույցին շուրջ 1000 մարդ է մասնակցում: