ՄԱԿ-ում բողոք է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մի մեծ խումբ փետրվարի 23-ին դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ կոչ անելով գնահատական տալ Ադրբեջանում մամուլի ազատության ոտնահարմանն ու քաղաքացիական հասարակության ճնշմանը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դիմումի հեղինակները թվարկում են կոնկրետ փաստեր ու դեպքեր, որոնք վկայում են այդ խախտումների մասին, ու կոչ են անում ՄԱԿ-ին գնահատական տալ և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Դիմումի տակ ստորագրել են Freedom House, Front Line Defenders,  Human Rights House Foundation, Human Rights Watch , International Federation for Human Rights (FIDH), International Service for Human Rights (ISHR) և People in Need կազմակերպությունները:




Լրահոս