Որքան էլ զարմանալի լինի, երևանցիների մեծ մասը լսել է տնային պայմաններում կենդանիներ պահելու դիմաց հարկ վճարելու նոր որոշման մասին: Armlur.am-ի զրուցակիցները տարակուսանք հայտնեցին` նշելով, որ շուտով երևի քայլելու ու շնչելու համար հարկ վճարելու հերթը գա: Ինչպես հայտնի է, անհեթեթ մի որոշմամբ` տանը կենդանի պահելու համար պետք է տարեկան 5 հազար դրամ հարկ վճարվի, ինչը կենդանասեր մարդիկ չեն պատրաստվում կատարել:
Շատերն են նշում, որ առանց այն էլ կենդանի պահելն ու խնամելն հեշտ չէ, ու լրացուցիչ գումար իրենք չունեն նոր հարկատեսակը վճարելու համար: Ավելին, արդեն այսօրվանից ոմանք հայտարարեցին, որ ոչ մի կերպ պատրաստ չեն ենթարկվել նոր կարգին ու հավելյալ գումարներ չունեն` այդ որոշումն ի կատար ածելու:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան