
Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշել է չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար քրեական պատժի ենթարկելու մասին օրինագիծը, որն ընդունվել էր 1953 թվականին: Դատավորները պարզաբանել են իրենց որոշումն այն բանով, որ պետությունը չպետք է միջամտի մարդկանց անձնական կյանքի մեջ: 2008թ դավաճանության համար երկրում 5500 մարդ դատապարտվել է ազատազրկման: Այս օրենքի խախտողներին դատապարտել են 2 տարի ազատազրկման:
9 դատավորից բաղկացած հանձնաժողովը սույն պատիժը ճանաչել է երկրի սահմանադրությանը հակասող:
«Չնայած որ դավաճաններին անհրաժեշտ է դատապարտել իրենց անբարո արարքի համար, պետական իշխանությունը չպետք է միջամտի մարդկանց մասնավոր կյանքին»- հայտարարել է դատարանի նախագահ Պակ Հան Չոլը: Այդ օրենքի չեղարկման օգտին քվեարկել է 7 դատավոր, հայտնում է Channel News Asia-ն: