
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 479.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.99 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 744.25 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.00 դրամ (աճել է 0.32 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.18 դրամ, ոսկին՝ 18,354.01 դրամ, պլատինը՝ 17,853.8 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 26-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: