
Թուրքիայի ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքն Անկարայում կալանավորվել է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Վերջինս ձերբակալվել է գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուի հրահանգով. փոխանցում է «Հուրիյեթ»-ը:
Ըստ դատախազության՝ Աքյուրեքը 2007 թվականին Տրապիզոնում պաշտոնավարելու ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկել՝ կանխելու Դինքի սպանությունը, թեև նախապես տեղեկացված է եղել սպանության նախապատրաստման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։