Գյուղնախարարը ներողություն է խնդրել կանանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական բաժինը։

Հիշեցնենք, այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սերգո Կարապետյանի համեմատությունից. Նա կանանց համեմատել էր կարտոֆիլի հետ։

«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը:

Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ», – նշել է ՀՀ գյուղնախարարը։




Լրահոս