
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ստաֆորդ ոչ մեծ քաղաքում պայթյունի արդյունքում տուժել է 15 մարդ:
Տուժածներից 7-ը գազային ընկերության աշխատակիցներ են, որոնք փորձում են հայտնաբերել ու կանգնեցնել արտահոսքը, ինչը հարակից տարածքում սուր հոտի պատճառ է դարձել: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: