ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայում մեկնարկել է տանգոյի ամենամյա փառատոնը, որի կազմակերպիչն է Բուենոս Այրեսի կառավարությունը: Այն սկսվել է Բոկա թաղամասում Պաբլո Ագրիի ղեկավարած նվագախմբի ելույթով: Ըստ ավանդության` հենց այստեղ է ծնվել սիրո եւ կրքի այս պարը:  Փառատոնի շրջանակներում կանցկացվեն տարբեր ցուցահանդեսներ, համերգներ, վարպետության դասընթացներ հայտնի պարողների կողմից: Այս տարի փառատոնը նվիրվում է արգենտինացի երաժիշտ եւ երգահան Աստոր Պիացոլային: Տարբեր համերգների ժամանակ կհնչեն նրա ստեղծագործությունները: Օգոստոսի 20-ից փառատոնն աստիճանաբար կվերածվի տանգոյի համաշխարհային առաջնության, որին կմասնակցի 500 զույգ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթն ընթանալու է երկու կատեգորիաներում` սալոնային եւ բեմական:




Լրահոս