87 տարեկան հասակում երեկ մահացել է ամերիկացի ֆանտաստ գրող Հարի Հարիսոնը: Նրան ճանաչում են բերել իր այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Պողպատե առնետը», «Մահվան աշխարհը», «Էդեմ», «Բիլը՝ գալակտիկայի հերոսը» ֆանտաստիկ շարքերը եւ այլն: Նրա իսկական անունը Հենրի Մաքսվել Դեմփսի է (չնայած հայրը բոլորին հայտնել էր, թե որդուն հենց Հարի Հարիսոն է անվանակոչել), սակայն գրողն այդ մասին իմացել է միայն 30 տարեկանում: Նա համարվում է աշխարհում միակ գրողը, որն իբրեւ կեղծանուն վերցրել է իր սեփական անունը: Մինչեւ կյանքի վերջը եղել է հակամիլիտարիստ, նաեւ՝ էսպերանտոյի ջատագով:
ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ