
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՌԱՀ 2013թ. հաշվետվությունը, ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ անկախ հեռուստաընկերություններ այսօր Հայաստանում չկան, որովհետև դրանք սպառնալիք են իշխանությունների համար:
Զուրաբյանի խոսքով` իշխանություններն ամեն գնով ցանկանում են իրենց ազդեցության տակ պահել բոլոր լրատվամիջոցները:
«Հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է վերցվել Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո»,- հայտարարեց պատգամավորը: